24 հունիսի 2002 - 22:51 AMT
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԱՆ ՈՒԺԵՐ, ՈՐՈՆՔ ԿՈՂՄ ԵՆ ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
Թուրքիայի խորհրդարանում կան ուժեր, որոնք կողմ են հանդես գալիս հայ-թուրքական տնտեսական համագործակցության կարգավորմանը: Այդ մասին Երեւանում այսօր հայտնել է ոչ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գենուլ Սարայը: Նրա խոսքերով` շատ թուրք պատգամավորներ գտնում են, որ հայ-թուրքական տնտեսական համագործակցության զարգացումը շահավետ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար: Ինչպես նշել է Սարայը, նրա այցի նպատակն է` երկխոսություն հաստատել Հայաստանի կանանց հասարակական կազմակերպությունների հետ: Դրա համար մոտ ապագայում կստեղծվի հայ եւ թուրք կանանց համագործակցության աշխատանքային խումբ: Սարայի խոսքերով` տվյալ խմբի գործունեությունը կօգնի երկու երկրների ժողովուրդներին ավելի լավ ճանաչել միմյանց եւ կօժանդակի երկու ժողովուրդների միջեւ հաշտեցման մթնոլորտի ձեւավորմանը:
Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: