Բաքուն 8 գյուղ է ուզում ՀՀ-ից և փոխհատուցում, ևս 6 պահանջ ունի

Բաքուն 8 գյուղ է ուզում ՀՀ-ից և փոխհատուցում, ևս 6 պահանջ ունի

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը քննարկման ժամանակ հայտարարել է, որ հարաբերությունների լիարժեք կարգավորման համար Երևանը պետք է կատարի ութ պայման:

Նա հրապարակել է այդ պահանջները, որոնց թվում է ՀՀ 8 սահմանամերձ գյուղերը «Ադրբեջանին վերադարձնելը» և փոխհատուցում վճարելը։

«Հայաստանը պետք է՝ կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները, պետք է ամբողջությամբ դուրս իր զինված ուժերը և անօրինական զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, պետք է Ադրբեջանին վերադարձնի 8 սահմանամերձ գյուղերը, պետք է դադարեցնի և զերծ մնա տարածքային պահանջներից, անօրինական գործողություններից և ապատեղեկատվությունից; պետք է վերջ դնի ականային ահաբեկչությանը, պետք է լույս սփռի մի քանի հազար ադրբեջանցիների ճակատագրի վրա, որոնք անհետ կորել են հակամարտության ընթացքում, պետք է փոխհատուցի Ադրբեջանին պատճառված վնասը, պետք է բարեխղճորեն վարի խաղաղության պայմանագրի կնքման և երկու պետությունների միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները», - ասել է Ալիևը, հայտնում է Interfax.az-ը։

Նա նաև ասել է, թե Ադրբեջանի կողմից անցակետի ստեղծումը Լաչինի միջանցքում հիմնված է «տարածքային ամբողջականության հիմնարար սկզբունքի վրա»։

Ալիևը այդպես է պատասխանել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի ելույթին, որն ընդգծվել է, որ Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայությանը ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու նպատակուղղված քայլեր են։ Նա նշել է, որ Ադրբեջանի ոճրագործությունները չունեն վաղեմության ժամկետ, և նման հանցագործություններ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ներառյալ` միջազգային քրեական արդարադատության միջոցով։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։

 Ուշագրավ
Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Բայրամովի և Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում
Նա նշել է, որ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում
Նշվում է, որ Ասկերանի շրջանում ամրաշինական աշխատանքներ չեն կատարվել
---