ԱՄՆ դեսպանն այցելել է Մատենադարան

ԱՄՆ դեսպանն այցելել է Մատենադարան

PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Մատենադարան՝ Հայաստանի հնագույն ձեռագիր մատյանների թանգարան-ինստիտուտ, հայտնում է ԱՄՆ դեսպանատունը։

Նշվում է, որ դեսպանի համար հավասարապես տպավորիչ էին թե՛ այստեղ պահվող հնագույն ու եզակի ձեռագիր մատյանների անկրկնելի հավաքածուն, թե՛ հմուտ ու նվիրված գիտաշխատողների ու վերականգնող մասնագետների աշխատանքը, որի շնորհիվ պահպանվում ու աշխարհին է հրամցվում հայ ժողովրդի գիտական ու գրական ժառանգությունը։

1997 թ. Մատենադարանը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային հիշողության» ցանկում և համարվում է հայոց ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը:

Մատենադարանում պահվում է մոտ 20,000 ձեռագիր (հայերեն և այլալեզու), որոնք ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն, աշխարհագրություն, քերականություն, փիլիսոփայություն, իրավունք, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, թարգմանական ու ազգային գրականություն, մանրանկարչություն, երաժշտություն և թատրոն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---