Ժխտել ցեղա֊սպա֊֊նությունը` նշանակում է մոռացության մատնել մարդկության դեմ ուղղ֊ված հան֊ցանքը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված ուղերձով: Ինչպես հաղորդում է Հայաստանի Հանրապետության ղեկավարի մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, նշվում է.



«Սիրելի՛ հայրենակիցներ,



Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Հայոց ցեղասպանության անմեղ նահա֊տակ֊ների հիշատակի առջեւ:



94 տարի առաջ Օսմանյան Թուրքիայում պետականորեն ծրագրվեց ու իրա֊կանացվեց Հայոց ցեղասպանությունը: Մեր ժողովրդի մի հսկայական հատ֊վածը սառ֊նասրտորեն ոչնչացվեց: Եվ այսօր Մեծ եղեռնը վերապրածների, նրանց ժա֊ռանգների ու ողջ հայության համար ցեղասպանությունը ոչ միայն անցյալի իրո֊ղություն է, այլեւ ներկայի ու ճակատագրի անքակտելի մաս:



Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն ո՛չ ժողովուրդների հիշողության մեջ, ո՛չ էլ պատ֊մութ֊յան դատարանի առաջ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերա֊կանգն֊ման խնդիր է:



Հայ ժողովուրդը միայնակ չէ ցեղասպանության հանցագործության դատա֊պարտման հարցում: Հիշատակի այս պահին մեր անկեղծ շնորհակալությունն ենք հղում այն պետություններին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր զո֊րակցում են մեզ մարդկության դեմ ուղղ֊ված ոճիրների դատապարտման ու կանխ֊ման գործում: Աջակցություն ենք հայտ֊նում պատմական ճշմարտության համար պայքարող այն թուրք մտավո֊րա֊կան֊ներին, ովքեր կիսում են մեր ցավը: Մենք բազմիցս նշել ենք, որ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ուղղված չէ թուրք ժողովրդի դեմ եւ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանա֊չումը մեր երկ֊֊կողմ հարաբերու֊թյունների հաստատման նախապայման չէ:



Հայոց ցեղասպանության դասերը ժամանակին ուսանելի չեղան: Անցած տաս֊նամյակների ընթացքում մշակվել են ժխտողականության ու ցեղա֊սպա֊նու֊թյան ուրացման դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներ: Ժխտել ցեղա֊սպա֊֊նությունը` նշանակում է մոռացության մատնել մարդկության դեմ ուղղ֊ված հան֊ցանքն ու ճանապարհ բացել նմանօրինակ նոր ոճիրների համար: Այսօր, երբ աշխարհն ականատեսն է մարդատյացության, ազգայնամոլության ու անհան֊դուր֊ժո֊ղականության նոր դրսեւորումների, առավել քան կարեւորվում է մարդ֊կության դեմ ուղղված հանցագործություններին ողջ մարդկության միասնական ու հստակ ար֊ձա֊գանքը: Եվ ես` որպես Հայաստանի Հանրապետության Նախագահ, ցանկա֊նում եմ, որ այլեւս ոչ մի ժողովուրդ չապրի նման ողբերգություն:



Սիրելի՛ հայրենակիցներ,



Մեր անմեղ զոհերից յուրաքանչյուրն ունի իր անունը, ընտանիքն ու պատ֊մությունը, իսկ հանցագործությունն էլ` իր հստակ պատա֊սխանատու֊ներին` նախա֊պատրաս֊տող֊ներից մինչեւ իրականացնողներ: Դեռեւս պատմված չեն այդ ողբեր֊գության բյուրավոր պատմություններ: Չնայած կատարված հսկայական աշխա֊տանքին, աշխարհին պիտի ներկայացվեն Հայոց ցեղասպանության բազմա֊թիվ վավե֊րագրերը, վկայություններն ու փաստական իրողությունները:



Հայոց բազմադարյա պատմությունը լի է հերոսական, ու նաեւ կորուստների եւ ա֊րար֊ման էջե֊րով: Այժմ, երբ կերտում ենք մեր նորօրյա պետականության, մեր երի֊տասարդ ա֊զա֊տության նոր կենսագրությունը, դրա֊նով իսկ փաստում ենք, որ կա֊րող ենք ինքներս մեր ժողովրդի անվտանգության երաշ֊խավորը լինել ու բա֊ցառել նման հանցա֊գործու֊թյունների կրկնությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---