Ռուսաստանի հայերի միությունը Մոսկվայում պիկետ է կազմակերպել Թուրքիայի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Մոտ 30 րոպե առաջ ավարտվել է Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ)կազմակերպած ակցիան, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության 94-ամյակին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՌՀՄ փոխնախագահ Լեւոն Մուկունյանը: «Պիկետին 10 մարդ է մասնակցել, մասնակիցների այս քանակն է թույլատրել Մոսկվայի քաղաքապետարանը: Փողոցը փակվել էր, 10 պիկետավորներին ուղեկցում էին 60 օմոնականներ: Բանը նրանում է, որ հարեւանությամբ գտնվում է դատարանի շենքը, որտեղ այժմ ընթանում է Միխաիլ Խոդորկովսկու դատավարությունը, այդ պատճառով էլ ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցներ: Պիկետն անցել է «Առանց ապաշխարհելու չկա ներում: Առանց ներման չկա վստահություն: Առանց վստահության չկա բարիդրացիություն» կարգախոսներով»,-ասել է Մուկունյանը:



Նա նաեւ հաղորդել է, որ ցերեկը տեղի կունենա Մոսկվայի հայ համայնքի հանրահավաքը, որին կմասնակցեն շուրջ 500-600 հոգի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---