ԳՇ պետ․ Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում հրադադարի խախտումներ են լինում![]() 28 ապրիլի 2023 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ զինված ուժերի շտաբի պետ Էդվարդ Ասրյանը Ջերմուկում լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է։ «Բայց հակառակորդի կողմից Սյունիքի, Գեղարքունիքի ուղղություններում գրանցվում են հրադադարի ռեժիմի խախտումներ, ընդ որում՝ հրադադարի ռեժիմի խախտման նպատակը միշտ լարված իրավիճակ պահելն է, բայց մեր կողմից իրավիճակը գտնվում է հսկողության տակ»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ ԳՇ պետը ԵՄ դիտորդական առաքելության հետ աշխատանքը բարձր է գնահատում։ «Բոլոր խնդիրները լուծվում են պատշաճ մակարդակով, առաջին հերթին՝ մենք ստանձնում ենք նրանց ռազմական անվտանգության ապահովումը ինչպես տեղում աշխատելու, այնպես էլ՝ երթևեկության ժամանակ։ Համագործակցությունը գնահատում եմ բարձր», - ընդգծել է ԳՇ պետը։ Նրա խոսքով՝ առաքելությունը կատարում է իր առջև դրված խնդիրը։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է Ջերմուկ։ Այնտեղ են նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |