Մեծ Շենի համայնքապետ․ Եթե մեկը վատանա, ոչ Ստեփանակերտ կարող ենք հասցնել, ոչ Գորիս՝ 2 կողմն էլ փակ են![]() 28 ապրիլի 2023 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը՝ շրջանի ևս 3 գյուղի հետ միասին, ապրիլի 23-ից կրկնակի շրջափակման մեջ է․ Հակարիի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումից հետո գյուղի կապը կտրվել է նաև Գորիսի ու ենթաշրջանի մյուս բնակավայրերի հետ։ Սնունդ գյուղ չի մտնում, իսկ եղած պաշարները հետզհետե սպառվում են, հայտնում է «Փաստինֆոն»։ Մեծ Շենի համայնքապետ Դավիթ Դավիդյանն ասել է, որ եթե մեկը վատանա, ոչ Ստեփանակերտ կկարողանանք հասցնել, ոչ էլ՝ Գորիս՝ 2 կողմն էլ ադրբեջանցիները փակել են։ «Էն, որ երկկողմանի շրջափակման մեջ ենք, արդեն պետք է պարզ լինի, որ վիճակը վատ է։ Ճիշտ է, էս պահին սնունդ կա, բայց անսպառ չի․ ճանապարհները փակ որ մնացին, վերջանալու է։ Ու Աստված չանի, եթե մեկը հիվանդացավ, վիճակը վատացավ․․․Ոչ մի բան չենք կարողանալու անել, ոչ մի տեղի վրա չենք կարող հասցնել, քանի որ փակ է թե՛ դեպի Ստեփանակերտ ճանապարհը, թե՛ դեպի Գորիս։ Եթե Մարտունիում, Մարտակերտում կամ Ստեփակերտում որևէ մեկը վատանա, գոնե Ստեփանակերտի հիվանդանոց կարող են հասցնել, բուժօգնություն ցույց տալ։ Եթե ծանր հիվանդներ են լինում, էլի կարողանում են մի քանի օր ձգել, մինչև Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխեն Հայաստան, բայց մենք ընդհանրապես որևէ հիվանդանոց հասնել չենք կարող․ երկու կողմի վրա էլ՝ դեպի Ստեփանակերտ էլ, դեպի Գորիս էլ, ադրբեջանցիները փակել են ճանապարհները»,-ասել է Դավիդյանը։ Նշվում է, որ երկկողմանի օղակի մեջ հայտնված գյուղում բժիշկ անգամ չկա՝ խրոնիկ հիվանդներ էլ կան, դիսպանսեր հսկողության տակ գտնվող բնակիչներ էլ, որոնք նաև դեղորայքի խնդիր են ունենալու կարճ ժամանակ անց։ Դեղատուն ևս գյուղում չկա․․․ «Աստված թող մի քիչ մեր կողմից լինի, որ կորուստներ չունենանք ճանապարհի պատճառով։ Մեծահասակները շատ ծանր են տանում այս ամենը, հոգեբանորեն ճնշվում են՝ մանավանդ, որ տարբեր հիվանդություններ ունեն՝ սրտանոթային, շաքարային դիաբետ և այլն։ Բացի այդ, մեկ այլ լուրջ խնդիր էլ կա․ մարդիկ աշխատավարձ էլ չեն կարողանալու ստանան։ Բանկոմատ չկա, որ կարողանան հանել փողը, գոնե եղածից քիչ թե շատ սնունդ ձեռք բերել»,-ասում է Դավիդյանն ու շեշտում՝ ճանապարհը պետք է օր առաջ բացվի․ որևէ ադրբեջանցի չպետք է էդ ճանապարհին կանգնած լինի։ Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |