Ֆրանսիայի ԱԳ նախարարը Եռաբլուր է այցելել

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Եռաբլուր է այցելել

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն։

Նա ծաղիկներ է խոնարհել արցախյան պատերազմների հուշակոթողի առջև։

Կոլոննային ուղեկցել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, հայտնում է «Փաստինֆոն»;

Ապրիլի 27-ին Կատրին Կոլոննան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այցի ավարտին Կատրին Կոլոննան ջրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի տնկած ծառը։

 Ուշագրավ
ԵՄ-ն նաև մարդասիրական հարցերով փորձագետի կտեղակայի տարածաշրջանում
Ողջ հայտնաբերվածների առողջական վիճակը բավարար է
Որպեսզի իրավիճակն էլ ավելի չթեժանա, ոստիկանները տարեց մարդուն հեռացրել են տարածքից
---