Պետրոսյան․ Եթե տեսնենք` խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունները, ստիպված կլինենք հակառուսական ակցիաներ անել

Պետրոսյան․ Եթե տեսնենք` խաղաղապահները չեն կատարում իրենց  պարտավորությունները, ստիպված կլինենք հակառուսական ակցիաներ անել

PanARMENIAN.Net - Արցախի նախագահին կից Հակաճգնաժամային խորհրդի նորանշանակ նախագահ Տիգրան Պետրոսյանը Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է, որ փաստացի ադրբեջանցիներն են վերահսկում Լաչինի միջանցքը։

Խոսելով ՌԴ խաղաղապահ զորակազմի նորանշանակ հրամանատար, գեներալ- գնդապետ Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպման մասին՝ նա ասել է, որ հանդիպման ժամանակ Լենցովին ասել են, որ հանրության մեջ կտրուկ նվազել է վստահությունը ռուս խաղաղապահների հանդեպ և որ իրենցից ակընկալում են Լաչինի միջանցքի ապաշրջափակում ամենակարճ ժամկետում։

«Լենցովին ասել ենք, որ եթե կարճ ժամանակում չապաշրջափակվի միջանցքը, կնշանակի, որ ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց առաքելությունը: Եթե նրան չապաշրջափակեն ճանապարհը սեղմ ժամկետում, մենք մեզ իրավունք ենք վերապահում դիմելու ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպություններին, և գործելու ենք այնպես, ինչպես կկամենանք»,-ասել է Պետրոսյանը։

Ըստ Պետրոսյանի, Լենցովն իրենց վստահեցրել է, որ իր գլխավոր խնդիրը Լաչինի միջանցքի ապաշրջափակումն է։ Հակաճգնաժամային խորհրդի նախագահը նշել է, որ առաջիկա օրերին ամեն ինչ արդեն պարզ կլինի։

«Եթե նրանք չկատարեն իրենց պարտավորությունները, եթե տեսնենք, որ ադրբեջանցիների կողմից եռակողմ հայտարարության դրույթների խախտումը ռուսների հետ համաձայնությամբ է, ապա ստիպված կլինենք հակառուսական ակցիաներ կազմակերպել, որպեսզի գոնե ստիպենք նրանց կատարել իրենց պարտականությունները»,-ասել է նա։

Որպես ելք Պետրոսյանը նշել է, որ ռուս խաղաղապահները սքաների միջոցով ստուգեն բեռները, իսկ ադրբեջանցիներ անցակետում չլինեն, ոչ միայն չստուգեն անձնագրերը, այլ նույնիսկ վիզուալ կոնտակտ նրանց հետ չլինի։

«Ադրբեջանցիները կարող են դիստանցիոն հետևել սքաների ինֆորմացիային։ Լենցովը հավաստիացրել է, որ իրենք բանակցում են, որ բացառապես իրենք ստուգեն անձնագրերը։ Դա կարող է ընդունելի լինել, քանի որ մինչ այդ էլ ամբողջ ճանապարհին մի 7-8 անգամ խաղաղապահները ստուգում են փաստաթղթերը»,-ասել է Տիգրան Պետրոսյանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---