Հայ-թուրքական համաձայնագրի բովանդակությունը դարձե՞լ է հանրության սեփականությունը

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարությունների ստորագրած համաձայնագիրը բաղկացած է հինգ կետից, որոնց հիման վրա հնարավոր է Երեւանի եւ Անկարայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը»: Համաձայն թուրքական SABAH թերթի հրապարակմանը, առաջին պայմանը հանդիսանում է 1921 թվականի Կարսի պայմանագրի ճանաչումը Հայաստանի կողմից: Այնուհետեւ դրան հաջորդում է սահմանի բացումը եւ պայմանագրի կնքումը: Դրանց կհաջորդի դեսպանությունների բացում սկզբում Վրաստանում, ապա Երեւանում եւ Անկարայում, երկու երկրների խորհրդարանների ճանապարհային քարտեզին հավանություն տալը եւ պատմաբանների եռակողմ հանձնաժողովի ստեղծումը:



Տեղեկության համաձայն, Լեռնային Ղարաբաղի հարցը չի ներառվել համաձայնագրում: Ղարաբաղյան եւ Կիպրոսի խնդիրները պարտադիր չեն, սակայն իրական են, եւ դա հարկ է հաշվի առնել:



Ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարությունների միջեւ Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ ճանապարհային քարտեզ է ստորագրվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---