Ռոքեթ Լայն թվային ապառիկը՝ ավելի երկար ժամկետով 5 մայիսի 2023 - 13:08 AMT PanARMENIAN.Net - Այսուհետ IDBank-ի Ռոքեթ Լայն թվային ապառիկը հասանելի կլինի ավելի երկար ժամկետով։ IDBank-ից տեղեկացնում են, որ թվային ապառիկի ժամկետն այսուհետ կախված կլինի դրա գումարի չափից։ Եվ այսպես, մինչև 100,000 դրամ անկանխիկ վճարումներ կատարելու դեպքում վարկի առավելագույն ժամկետը 6 ամիս է, 100,000 դրամից մինչև 500,000 դրամ վճարումների դեպքում՝ 24 ամիս, իսկ 500,000 դրամը գերազանցող վճարումների դեպքում առավելագույն ժամկետը արդեն 36 ամիս է։ Հատկանշական է, որ հաճախորդը Rocket Line 0% ծառայությունից նախկին մինչև 6 ամիս ժամկետի փոխարեն այսուհետ կարող է օգտվել մինչև 12 ամիս ժամկետով կախված կոնկրետ վաճառակետում գործող պայմաններից։ Ինչ վերաբերում է մարումների ձևաչափին, ապա պետք է նշել այն նորույթը, որ 9-ից 36 ամիս ժամկետով Rocket line ստանալու դեպքում հաճախորդը վճարումները իրականացնելու է անուիտետային տարբերակով, այսինքն՝ կատարելու է հավասարաչափ մարումներ ընտրած ամիսների ընթացքում։ Դասական Rocket line-ը շարունակում է գործել նույն պայմաններով, այսինքն եթե ընտրել եք մինչև 6 ամիս վճարման ժամկետ, ապա գումարը կարող եք վճարել մաս-մաս կամ ամբողջովին մինչ թվային ապառիկի վերջնաժամկետը։ Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ նոր փոփոխությունը գերազանց առաջարկ է ոչ միայն հաճախորդների համար՝ հարմարավետության և ճկունության տեսանկյունից, այլև լավ տարբերակ է բիզնեսի համար էլ ավելի շատ հաճախորդ ներգրավելու։ «Մենք նկատեցինք, որ թե՛ գործընկեր վաճառակետերի, և թե՛ հաճախորդների կողմից մեծ պահանջարկ կար Rocket Line և Rocket Line 0%-ի ժամկետների երկարաձգման մասով։ Հենց դրա համար «Գնի՛ր հիմա, վճարի՛ր հետո» ձևաչափն էլ ավելի հարմարեցվեց հաճախորդներին՝ տալով հնարավորություն ինքնուրույն ընտրելու վճարումների առավելագույն ժամկետը», - ասել է Տիգրան Մխիթարյանը։ Ավելի երկար ժամկետով Ռոքեթ Լայնից օգտվելու համար պետք է թարմացնել Idram&IDBank հավելվածը, և թվային ապառիկով վճարումներ կատարելու պահին պարզապես ընտրել այն ժամկետը, որը հարմար է հաճախորդին։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կկրճատվի հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակաները ոչ պիտանի են ճանաչվում Գիշերամիզությունը, թեթև մտավոր հետամնացությունը, կիստաները այլև բանակից ազատվելու հիմք չեն լինի ՌԴ–ում կոմերցիոն կազմակերպություններն այլևս չեն կարողանա ռուսաց լեզվի քննություն անցկացնել միգրանտների համար Նոր պահանջը կգործի մայիսի 1–ից Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված |