Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին․ Քննարկումներ կան, բայց առաջ չընկնենք![]() 5 մայիսի 2023 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հաջորդ շաբաթ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին, ասել է, որ «որոշակի պլաններ» քննարկվում են, պետք չէ «առաջ ընկնել», հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Մոսկվա այցելելու մտադրության մասին Չեխիայում հայտնել է ինքը՝ Փաշինյանը։ «Եկեք առաջ չընկնենք։ Որոշակի պլաններ քննարկվում են։ Երբ այդ քննարկումը վերջնակետին կհասնի, մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Դեռևս դա վաղաժամ եմ համարում»,- ասել է Պեսկովը։ Փաշինյանը Մոսկվա մեկնելու մտադրության մասին ասել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում կայացած «Հայաստանի ժողովրդավարությունն անհանգիստ տարածաշրջանում. Անվտանգության ու կայունության կարիքները» խորագրով քննարկման ժամանակ։ Վերջին անգամ ՀՀ վարչապետը ՌԴ է մեկնել 2022–ի վերջին։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի շրջանակում եռակողմ զրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ապա նաև առանձին խոսել ՌԴ նախագահի հետ: ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |