Նախագիծ. «Երևան» ՓԲԸ կստեղծվի, որտեղ ադապտիվ սպորտի կենտրոն կգործի

Նախագիծ. «Երևան» ՓԲԸ կստեղծվի, որտեղ ադապտիվ սպորտի կենտրոն կգործի

PanARMENIAN.Net - Նախատեսվում է ստեղծել «Երևան» ՓԲԸ, որտեղ կգործի ադապտիվ սպորտի կենտրոն: ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ընկերություն հիմնադրելու և ընկերությանն անժամկետ, անհատույց օգտագործելու իրավունքով գույք հանձնելու մասին նախագիծը:

Նախագծի նպատակն է պետական հոգածության ներքո նպաստել և օժանդակել ՀՀ հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների մարզումների շարունակականությանը և հնարավորություն ընձեռել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվելու ադապտիվ սպորտով:

«Երևան» ընկերությունը գործելու է «Միկա» մարզահամալիրի տարածքում՝ իր առկա գույքով (մարզադաշտ և կից սպորտային համալիրը՝ 2 մարզադահլիճով, վարչական մասով), և կօգտագործվի սպորտի խթանմանն ու զարգացմանը միտված տարբեր ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես՝ կկազմակերպվեն թիրախային խմբերի մարզումները, կիրականացվեն տարբեր մարզական միջոցառումներ ու հավաքներ։

Հաշվի առնելով նաև հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի ավելացումը՝ խիստ հրատապ և կարևոր է ադապտիվ սպորտի կենտրոնի ստեղծումը: Ակնկալվում է, որ որ կենտրոնը կնպաստի սպորտի և հոգեբանական աջակցության միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում վերականգնողական աշխատանքների իրականացմանը, ինչպես նաև ադապտիվ սպորտում ընդգրկմանը:

Այժմ Հայաստանում գործում է միայն մեկ «Բարձրագույն վարպետության մարզադպրոց» ՊՈԱԿ (Շիրակի մարզի Գյումրի քաղաք), որը, սակայն, իրականացնում է միայն մանկապատանեկան մարզադպրոցի գործառույթներ, ինչը նշանակում է, որ ՀՀ հավաքականների 18 տարեկանից բարձր թեկնածու մարզիկների և հաշմանդամություն ունեցող անձանց մարզումները հնարավոր չէ այդտեղ անցկացնել։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---