Աքարը խոսել է Զանգեզուրի միջանցքի անհրաժեշտության և Ցեղասպանության թեմայի «խոչընդոտը հաղթահարելու» մասին

Աքարը խոսել է Զանգեզուրի միջանցքի անհրաժեշտության և Ցեղասպանության թեմայի «խոչընդոտը հաղթահարելու» մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը TRT World-ում հրապարակած հոդվածում, անդրադառնալով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերություններին, խոսել է էսկալացիայի ռիսկի, Զանգեզուրի միջանցքի անհրաժեշտության և Ցեղասպանության թեմայի «խոչընդոտը հաղթահարելու» մասին։

Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր էսկալացիայի ռիսկ կա։ Ըստ նրա` մտահոգություն են առաջացնում պարբերաբար հնչող կրակոցները հայ-ադրբեջանական սահմանին, առկա լարվածությունը և խաղաղության պայմանագիր կնքելու դեռևս ապարդյուն փորձերը։

Աքարը կարևորել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը։

«Այդ միջանցքը շտապ անհրաժեշտ է Նախիջևանում ապրող մարդկանց համար, որոնք չունեն ցամաքային կապ Ադրբեջանի հետ։ Այն անհրաժեշտ է նաև բեռների անարգել տեղափոխման համար։ Դա մեծ պոտենցիալ է ստեղծում Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորման համար և կհանգեցնի խաղաղության և տնտեսական նոր բարեկեցության բոլորի համար»,-գրել է նա։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Աքարը նշել է, որ դրա համար երկու խոչընդոտ կար, որոնցից մեկը «քիչ թե շատ» հաղթահարվել է 2020 թվականին, «երբ Ադրբեջանը վերադարձրեց իր հողերը»։

Մյուս խոչընդոտն, ըստ Աքարի, անլուծելի տարաձայնություններն են «1915 թվականի իրադարձությունների հարցում, երբ Օսմանյան կայսրության վերջին տարիներին զոհվեցին ինչպես հայեր, այնպես էլ մահմեդականներ»։

Նա նշում է, որ այդ «երկրորդ խոչընդոտը» շատ ավելի դժվար է հաղթահարել, քանի որ դա «շատ զգայուն թեմա է երկու կողմերի համար»։

Աքաքրը նույնիսկ մեղադրանքներ է հնչեցնում հայերի հասցեին, «որոնք զենք են վերցրել և մասնակցել են մահմեդականների դեմ բռնություններին, հարձակվել են մահմեդական գյուղերի և խաղաղ բնակիչների վրա»։

«Եթե տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրները որոշեն գնալ խաղաղության ճանապարհով, տնտեսական շահը ամբողջ տարածաշրջանի համար, մեծ կլինի։ Թուրքիան կցանկանար, որ երրորդ երկրները, այդ թվում նրա դաշնակիցներն Արևմուտքում, կամ օգնեին այդ նոր ընկալմանը, կամ, առնվազն, զերծ մնային պատմական վեճը քաղաքականացնելուց։

Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---