Բոստոնի հայերն իրենց անհամաձայնությունն են հայտնել Թուրքիայի ուրացման քաղաքականության հետ

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ի երեկոյան Բոստոնի հայերը Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Երրորդության եկեղեցու մոտից երթ էին կազմակերպել դեպի Հարվարդի հրապարակ: Ակցիային մասնակցել էին Բոստոնի բուհերի, Հարվարդի համալսարանի ուսանողներ, քաղաքամերձ շրջանների բնակիչներ: Նրանք կրում էին «Թուրքիա, մի ամաչիր եւ ընդունիր քո պատմությունը», «Հայերը պահանջում են ճանաչել Ցեղասպանությունը», «Մենք արդարություն ենք պահանջում», «Թուրքիան մինչ այժմ թաքնվում է կեղծիքի ետեւում» կարգախոսներով պաստառներ եւ այլն:

Ակցիայի մասնակիցները տեղեկատվական թռուցիկներ էին բաժանում անցորդներին Հայոց ցեղասպանության եւ Թուրքիայի ուրացման քաղաքականության մասին: Պիկետի նպատակն էր հանրության ուշադրությունը հրավիրել XX դարի առաջին` Հայոց ցեղասպանության վրա: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել պիկետի մասնակիցներից մեկը, ակցիայի ավարտից հետո Հարվարդի հրապարակում ակցիայի ավարտից հետո, մասնակիցները վերադարձել են եկեղեցի եւ մոմեր են վառել ի հիշատակ Հայոց ցեղասպանության 1,5 մլն անմեղ զոհերի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---