8 մայիսի 2023 - 11:47 AMT
ԼՂ-ում ադրբեջանական բեռնատար է շրջվել՝ կան զոհեր

Պատերազմից հետո ադրբեջանական հսկողության տակ հայտնված ԼՂ տարածքում ադրբեջանական բեռնատար է շրջվել: 2 մարդ զոհվել է, հայտնում է Haqqin.az-ը։

Դեպքը տեղի է ունեցել Ասկերանի շրջանում (Խոջալու)։ Isuzu մակնիշի մեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետանքով տրանսպորտային միջոցը շրջվել է։

Ստացված վնասվածքներից վարորդը և ուղևորներից մեկը տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել։