8 մայիսի 2023 - 13:06 AMT
Սասուն Միքայելյանը՝ Եռաբլուրում․ Շուշին պիտի ազատագրվի

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ով Երկրապահի օրվա կապակցությամբ այցելել էր Եռաբլուր, ասել է, որ քաղաքական հացերի չի պատասխանելու։

Լրագրողների այն դիտարկմանը, որ մայիսի 8-ը նաև Շուշիի ազատագրման օրն է, Շուշին օկուպացված է՝ հետ բերելու՞ ենք, թե՞ ոչ, ասել է, որ ազատագրվելու է։

«Պիտի ազատագրվի։ Գործով»,-ասել է նա՝ հավելելով, որ իր հարցերին «պատասխանում է ճակատում», հայտնում է Aysor.am-ը։

«Այսօր Երկրապահի օրն է, շնորհավորում եմ հայ ազգին, որովհետև ԵԿՄ-ում հայ ազգի գրեթե ամեն օջախից մարդ կա, և այս տարի Երկրապահի 30-ամյակն է։ Ես ուզում եմ շնորհավորել Սպարապետին, որ կարողացավ 90-ական թվերին մեզ բոլորիս համախմբել, և մենք տարանք հաղթանակ։ Ուրիշ քաղաքական հարցերի չեմ պատասխանելու»,- ասել է Միքայելյանը։

Մայիսի 8-ը Երկրապահ կամավորականի օրն է: Երկրապահ կամավորականներն ամեն տարի մայիսի 8-ին այցելում են «Եռաբլուր» զինվորական պանթեոն։