8 մայիսի 2023 - 13:19 AMT
Մեկ դոլարը միջինը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 388 դրամով

Մայիսի 8-ի 12։08-ի դրությմաբ Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքներում, ըստ rate.am-ի, մայիսի 6-ի համեմատ տատանումներ չեն գրանցվել։

Մեկ դոլարը միջինը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 388 դրամով։ Մեկ դոլարը գնվում է 380 դրամ նվազագույն և 385 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 387 դրամ նվազագույն և 390 դրամ առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 413 դրամ նվազագույն և 423 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 427 դրամ նվազագույն և 435 դրամ առավելագույն փոխարժեքով:

Ռուսական ռուբլին գնվում է 4.76 դրամ նվազագույն և 4.95 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում՝ 5.06 դրամ նվազագույն և 5.30 դրամ առավելագույն փոխարժեքով: