8 մայիսի 2023 - 15:18 AMT
Սիրիան վերադառնում է Արաբական պետությունների լիգա

Սիրիան մայիսի 7-ից վերսկսում է մասնակցությունը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) աշխատանքներին։ Այդ մասին ասվում է ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստի արդյունքում ընդունված հայտարարության մեջ:

ԱՊԼ գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ Գեյթը Կահիրեում տեղի ունեցած Խորհրդի ավարտին Al Hadath հեռուստաալիքին հայտարարել էր, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է մասնակցել կազմակերպության հերթական գագաթնաժողովին, որը նախատեսված է մայիսի 19-ին Սաուդյան Արաբիայում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ասադը կարող է մասնակցել գագաթնաժողովին, եթե ցանկանա»,-ասել է նա։

Նա շեշտել է նաև, որ Ասադի վերադարձը չի նշանակում, որ «ճգնաժամն ավարտվել է, այլ արաբական երկրների ներդրումն է դրա հանգուցալուծման մեջ»։

Նշվել է, որ Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականագնումը յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է։

Դամասկոսի անդամակցությունը ԱՊԼ-ին կասեցվել էր 2011-ի նոյեմբերին ներքին ճգնաժամի պատճառով, որը հետո բերածեց զինված հակամարտության։ Այժմ արաբական պետությունների դեսպանատների մեծ մասը վերսկսել է աշխատանքը Դամասկոսում։

Photo. AFP