ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման

ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է 11.5 տարվա ազատազրկման

PanARMENIAN.Net - ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանցի երկու զինծառայողներից մեկը՝ Ագշին Բաբիրովը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, հրապարակել է դատավճիռը՝ Բաբիրովին դատապարտելով ազատազրկման՝ 11 տարի 6 ամիս 15 օր ժամկետով, հայտնում է «Փաստինֆոն»։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։ Ադրբեջանցին ընդունել է ներկայացված մեղադրանքը։

Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Նա հայտնել է, որ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որին ավելի ուշ հայտնաբերել են Կապանում։ Ձերբակալված ադրբեջանցուն հայտնաբերել էին գյուղացիները։

ՀՀ ներխուժած մյուս ադրբեջանցի զինծառայողը հայտնաբերվել է ապրիլի 13-ին և ձերբակալվել, հետագայում պարզվել է, որ հենց երկրորդ ադրբեջանցին է սպանել ԶՄՊԿ պահնորդին։ Հուսեյն Ախունդովին ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է՝ նրան մեղադրանք է առաջադրվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդին սպանելու համար։ Ախունդովը, հեռանալով դեպքի վայրից, հափշտակված բջջային հեռախոսի միջոցով նկարահանել է տեսաուղերձ՝ նշելով. «(...) փառք Աստծո հաջողությամբ հասել ենք Հայաստան և գլխատել 400-ից 500 հայերի, մենք դավաճան չենք, և հույս ունենք հաջողությամբ վերադառնալ Ադրբեջան (…)»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---