ՀՀ-ն մտադիր է օպերատոր դառնալ Չաբահար նավահանգստում` աշխատանքային խումբ կստեղծվի

ՀՀ-ն մտադիր է օպերատոր դառնալ Չաբահար նավահանգստում` աշխատանքային խումբ կստեղծվի

PanARMENIAN.Net - Հայաստանում միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի Միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու (ՄԲՄԱԵ) գործարկման և իրանական Չաբահար նավահանգստում օպերատոր դառնալու հարցերը քննարկելու նպատակով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

Աշխատանքային խմբի ղեկավար կլինի էկոնոմիկայի նախարարը։

Աշխատանքային խմբի ղեկավարը որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա պարբերականությամբ ՀՀ վարչապետին պետք է տեղեկություն ներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ, իսկ վերջնական արդյունքները պետք է տրամադրի մինչև 2023-ի նոյեմբերի 1-ը։

Խմբում կան նաև ԱԳՆ, ՏԿԵՆ, ՊՆ և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Աշխատանքային խմբի գործունեության նպատակներից է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին այլընտրանք հանդիսացող, Հայաստանի մասնակցությամբ նոր բեռնափոխադրումների միջանցքի՝ Վրաստանի և Սև ծովի միջոցով Արևելյան Ասիայի երկրները, Հնդկաստանն ու Իրանը Եվրոպայի հետ կապելու համար և հակառակ ուղղությամբ՝ Եվրոպան Հնդկական օվկիանոսի միջոցով Հնդկաստանին և Արևելյան Ասիայի երկրներին կապելու համար՝ ՄԲՄԱԵ-ի գործարկման հարցերի քննարկումն ու համապատասխան առաջարկությունների ներկայացումը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---