11 մայիսի 2023 - 12:19 AMT
Մխիթարյանը՝ ՉԼ կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն է։

Հանդիպման 11-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը գրավել է «Միլան»-ի դարպասը՝ այդպիսով դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլում, հայտնում է Aysor.am-ը։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի շրջանակում «Միլանը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ինտերին»:

Հենրիխ Մխիթարյանը դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում: