Փաշինյան․ Սոթքում իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել

Փաշինյան․ Սոթքում իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ներկայացնելով Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված վիճակը, նշել է, որ թեև լարվածությունը զգալիորեն նվազել է, իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել։

Նա նշել է, որ Պաշտպանության նախարարությունը վաղ առավոտից 15 րոպեն մեկ տեղեկատվություն է հրապարակել իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել հետևել պաշտոնական տեղեկատվությանը՝ չդառնալով ադրբեջանական ու ոչ ադրբեջանական կեղծ լրահոսի տարածող։

«Պաշտպանության նախարարությունը կշարունակի պարբերաբար տեղեկատվություն հրապարակել։ Այս պահի դրությամբ լարվածության էական նվազում է արձանագրվել, սակայն իրադրությունը դեռ վաղ է լիարժեք կայուն համարել»,- ասել է վարչապետը։

Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմը ժամը 10:25-ի դրությամբ ունի 4 վիրավոր: Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:

Սոթքի ուղղությամբ լարվածությունը նվազել է: Սահմանագոտու մյուս հատվածներում իրավիճակը հարաբերականորեն կայուն է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---