12 մայիսի 2023 - 14:37 AMT
ԱՄՆ-ն ներկայացնող գրոսմայստեր Սևյանը հաղթել է Ջերմուկի հուշամրցումում

Միացյալ Նահանգները ներկայացնող հայ գրոսմայստեր Սամուել Սևյանը Ջերմուկ առողջարանային քաղաքում անցկացված Ստեփան Ավագյանի չորրորդ հուշամրցումում 9 հնարավորից վաստակելով 6․0 միավոր՝ դարձել է հաղթող:

Նրանից մեկ միավոր պակաս ունեն գրոսմայստերներ, Ուզբեկստանի ներկայացուցիչ Նոդիրբեկ Յակուբոևը, իրանցի Ամին Տաբատաբաեին և հայաստանցիներ Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, հայտնում է «Առավոտը»։

Հուշամրցաշարին մասնակցում էր 10 շախմատիստ, որից 9-ը՝ գրոսմայստեր: