24 ապրիլի 2009 - 19:28 AMT
ՀՀ ղեկավար. Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել
«Իմ պաշ֊տոնա֊վարման սկզբից ես ունեցել եմ երեք հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ կարծում եմ` այս մեկ տարին բավականաչափ ժամանակ էր, որ մենք փոխադարձ հասկացված լինենք, որպեսզի կարողանայինք յուրաքանչյուրիս դիրքո֊րոշումը ճշտել եւ կարծիք կազմել: Կարծում եմ` հիմա արդեն ժամանակն է, որ մենք կարողանանք արագացնել ողջ գործընթացը եւ գնալ լուծումների»,- Ռուսաստանի Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահի խոսքով, առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է, եւ եթե այս հարցը լուծվի, ապա մնացած բոլոր հարցերը հեշտու֊թյամբ կկարողանանք լուծել: Ես ուրախ եմ, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է խոսել խնդրի` միջազգային բոլոր սկզբունքներին համա֊պա֊տասխան կարգավորման մասին: Օրերս Ադրբեջանի նա֊խագահը Ռուսաս֊տանի նախագահի հետ հանդիպումից հետո հանդես գալով ռուսական լրատ֊վամիջոցների առջեւ, բազմիցս ասաց, որ, այո՛, այս խնդիրը պետք է լուծվի միջազ֊գային իրավունքի բոլոր սկզբունքներին համահունչ: Հիշեցման կարգով ուղղակի ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար տարիների ընթացքում խոսում էր, որ ԼՂ-ի խնդիրը կարող էր լուծվել կամ ռազմական ճանապարհով, կամ էլ` միայն տարածքային ամբողջա֊կանության սահմաններում»,- նկատել է Սերժ Սարգսյանը:

Ինչպես նշել է երկրի ղեկավարը, Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել: «Այստեղ խնդիրն ուղղակի աղա֊վաղ֊վում է, եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը ներկայացվում է որպես Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ, ինչը, իհարկե, այդպես չէ»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ արտգործնախարարների վերջին գագաթաժողովին, որը տեղի ունեցավ անցյալ տարվա վերջին Հելսինկիում, որպես խնդրի լուծման սկզբունքներ մատնանշվում էին երեքը` տարածքային ամբողջականություն, ինքնորոշում եւ ուժի կիրառման բացառում: «Այն սկզբունքները, որ այսօր բանակցությունների համար հիմք են հանդիսանում, ու որոնք մեզ առաջարկվել են Մինսկի խմբի, Մինսկի խմբի համանախագահների կողմից, հենց ելնում են այդ երեք սկզբունքներից: Այնպես որ, եթե այդ տեսանկյունից նայելու լինենք, մենք բավականաչափ առաջ ենք գնացել, եւ այստեղ էլ իրավիճակն էապես փոխելու հնարավորություններ կան»,- հայտնել է Սերժ Սարգսյանը: