«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամները ստորագրահավաքի թղթային պատճենները հանձնել են դեսպանատներին

«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամները ստորագրահավաքի թղթային պատճենները հանձնել են դեսպանատներին

PanARMENIAN.Net - «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաք նախաձեռնող երիտասարդների խումբն Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնել Հայաստաննում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին և ՀՀ կառավարությանը։

«Քանի որ Արցախից կազմակերպիչներն անձամբ չեն կարողանում գալ մասնակցել, մենք ենք եկել ստորագրությունները հանձնելու»,–ասել է երիտասարդներից մեկը` Գարիկ Գևորգյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հայտարարել է, որ սա քաղաքական շարժում չէ և իրենք քաղաքական գործիչներ չեն, բայց հավաքվել են արցախցու ձայնը աշխարհին լսելի դարձնելու համար։

Ստեփանակերտից Տիգրան Միքայելյանը Երևան է եկել ուսման համար և հիմա չի կարողանում իր ընտանիքի անդամներին տեսնել, որոնք շրջափակված են Արցախում։

«Մենք ակնկալում ենք սպառիչ գործողություններ, ոչ թե կոչեր»,–ասել է Միքայելյանը։

Նա նշել է, որ այսօր Արցախում ապրող յուրաքանչյուր հայ բազմաթիվ խնդիրների է բախվում։ Եթե դեղորայքի, սննդի հետ կապված խնդիրները քիչ թե շատ հաղթահարվում են, անվտանգային հարցերը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակում են հուզել մարդկանց։

Խմբի ներկայացուցիչները պահանջագիրը հանձնել են ՌԴ դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ և ՀՀ կառավարություն։

Արցախի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով կոչ է արվում ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումը և դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---