24 ապրիլի 2009 - 19:45 AMT
Քրդերը ներողություն են խնդրել հայերից եւ ասորիներից
Թուրքական խորհրդարանի քրդական կուսակցության առաջնորդ Ահմետ Թյուրքը ներողություն է խնդրել հայերից եւ ասորիներից 1915թ. իրադարձությունների համար: Այդ մասին հաղորդում է Dogan News Agency-ն: «Հնարավոր է` քրդերը նպաստել են կայսրության մշակութային հարստության ոչնչացմանը: Մենք ամաչում ենք, երբ նայում ենք մեր հայ եւ ասորի եղբայրներին»,- ընդգծել է Թյուրքը: Նրա խոսքով, քրդերը միշտ պատրաստ են եղել ներողություն խնդրել իրենց սխալների համար եւ պայքարել, որպեսզի մարդիկ խաղաղության մեջ ապրեն:

Դեկտեմբերին թուրք մտավորականության 200 ներկայացուցիչներ կազմակերպեցին «Հայե'ր, ներե'ք մեզ» ինտերնետ-քարոզարշավը, որի տակ ստորագրել են ավելի քան 30 հազար հոգի: