ՀՀ պետպարտքն առաջին եռամսյակում 2.5%-ով աճել է՝ ներքին պարտքի հաշվին

ՀՀ պետպարտքն առաջին եռամսյակում 2.5%-ով աճել է՝ ներքին պարտքի հաշվին

PanARMENIAN.Net - 2023-ի մարտի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 899 մլն դոլար։ Տարեսկզբի համեմատ այն աճել է մոտ 262 մլն դոլարով կամ 2.5%-ով։

Ֆինանսների նախարարության տվյալները ցույց են տալիս, որ պարտքը շարունակում է աճել ներքին պարտքի հաշվին, հայտնում է «Հետքը»։

Մասնավորապես, արտաքին պետական պարտքը մարտի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 398 մլն դոլար, որը տարեսկզբի համեմատ նվազել է 47 մլն դոլարով կամ 0.7%-ով։

Հակառակ դրան՝ ավելացել է ներքին պետական պարտքը։ Մարտի վերջի դրությամբ այն կազմել է 4 մլրդ 501 մլն դոլար՝ տարեսկզբի համեմատ աճելով մոտ 309 մլն դոլարով կամ 7.4%-ով։

2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---