ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ-ն և Իրանը մոտեցել են ազատ առևտրի մասին նոր համաձայնագրին

ԵՏՀ նախարար. ԵԱՏՄ-ն և Իրանը մոտեցել են ազատ առևտրի մասին նոր համաձայնագրին

PanARMENIAN.Net - Եվրասիական միությունն ու Իրանը ավարտել են ազատ առևտրի մասին համաձայնագրի նախագծի շուրջ հիմնական քննարկումները: Այդ մասին տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը, հայտնում է Sputnik Արմենիան։

Ազատ առևտրի մասին Ժամանակավոր համաձայնագիրը (սահմանափակ թվով ապրանքների համար մաքսատուրքերի իջեցում երեք տարի ժամկետով) ուժի մեջ էր մտել 2019 թվականի հոկտեմբերին։ Դրանից հետո սկսվել են մշտական հիմունքներով համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Կողմերն ավարտել են ըստ էության քննարկումները և հղկում են ապագա փաստաթղթի մանրամասները։

Սլեպնյովը նշել է, որ մայիսին կավարտվի նաև աշխատանքի այս փուլը, իսկ հունիսի սկզբին նախատեսվում է համաձայնագրի նախագծի մասին զեկուցել ԵԱՏՄ երկրների վարչապետներին Սոչիում Միության միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում: Ինչ վերաբերում է Եգիպտոսին, ապա հաջորդ շաբաթ նախատեսված է ԵԱՏՄ՝ առևտրի բլոկի ղեկավարների հանդիպումը Եգիպտոսի արդյունաբերության և առևտրի նախարար Ահմեդ Սալեհի հետ: Այդ հանդիպման արդյունքներով կոնկրետ ծրագիր կհստակեցվի, որը թույլ կտա բանակցություններն ավարտել ընթացիկ տարում։

Ըստ ԵՏՀ նախարարի, դրանից հետո կանցկացվեն ստորագրման նախապատրաստման ֆորմալ ընթացակարգերը, և մեծ է հավանականությունը, որ այն կստորագրվի ոչ այնքան հեռավոր ապագայում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---