FlyOne Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է

FlyOne Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է

PanARMENIAN.Net - FlyOne Armenia ավիաընկերության մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը, հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։

«Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հետաձգման մասին, չվերթի կարգավիճակը հայտնի լինելու զուգահեռ, հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի բոլոր ուղևորներին։

«Ի պատասխան ստացվող հարցումների, հայտնում ենք նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թուլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։

«Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները չվերթի հետաձգումից 3 ժամ անց ապահովվել են ջրով։ Թե Երևանում, թե Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերություն տեղավորվել է հյուրանոցներում մինչև չվերթի իրականացումը։

Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որից կանի համապատասխան եզրակացություններ։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաձգված չվերթի հետ կապված բոլոր հարցերով ավիաընկերության հետ կարելի է կապ հաստատել helpdesk.am@flyone.eu էլ․ հասցեով, կամ +37412400003 հեռախոսահամարով։

Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական «FlyOne Armenia» ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ավելի ուշ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը Հայաստանի ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռիչքներ են կատարում դեպի երրորդ երկրներ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---