Կամոցցի․ Սպերցյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է և կարող է խաղալ Իտալիայի լավագույն թիմերում

Կամոցցի․ Սպերցյանը տաղանդավոր ֆուտբոլիստ է և կարող է խաղալ Իտալիայի լավագույն թիմերում

PanARMENIAN.Net - «Սպարտակի» նախկին սեփականատեր Լեոնիդ Ֆեդունի նախկին խորհրդական Ֆրանկո Կամոցցին, խոսելով Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հեռանկարների մասին, ասել է, որ նա տաղանդավոր ֆուտբոլիստ է և կարող է խաղալ Իտալիայի լավագույն թիմերում, գրում է Sport-express.ru-ն։

«Հուսով եմ, որ նա կարող է ամռանը տեղափոխվել եվրոպական առաջնություն։ Սպերցյանը կարող է շատ լավ խաղացող լինել Իտալիայի լավագույն թիմերի համար։ Կարո՞ղ է նա խաղալ Անգլիայում: Էդուարդը տաղանդավոր ֆուտբոլիստ է, նա կարող է խաղալ ցանկացած առաջնությունում»,- ասել է Կամոցցին Metaratings.ru-ին տված հարցազրույցում։

Սպերցյանը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ: Նրանով ավելի վաղ հետաքրքրվել են «Բայերը», «Ֆրայբուրգը», «Բորուսիան» և «Ինտերը»։ 22-ամյա Սպերցյանին Transfermarkt-ը գնահատում է 9 մլն եվրո։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---