Էրդողան․ Քըլիչդարօղլուն մտադիր է խայտառակել Թուրքիային՝ անտեսելով «ադրբեջանցի եղբայրներին»

Էրդողան․ Քըլիչդարօղլուն մտադիր է խայտառակել Թուրքիային՝ անտեսելով  «ադրբեջանցի եղբայրներին»

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «ամոթալի» է անվանել նախգահական ընտրություններում իր ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուի «Պատմական Մետաքսի ճանապարհի վերածնունդը» նախագիծը, որում Ադրբեջանը ներառված չէ։ Այդ մասին նա ասել է թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Պարոն Քեմալ Քըլիչդարօղլուն կրկին մտադիր է խայտառակել մեր ազգը՝ անտեսելով մեր ադրբեջանցի եղբայրներին»,-ասել է Էրդողանը, գրում է Haqqin.az-ը։

Ըստ նրա, թուրքական ժողովուրդը թույլ չի տա ոչ մի այնպիսի նախագիծ, որը կարող է վնասել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությանը։

Նախագահական ընտրությունները Թուրքիայում կայանալու են մայիսի 14-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---