Էրդողանը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50%-ը, 2-րդ փուլ կլինի

Էրդողանը չի հավաքել հաղթանակի համար անհրաժեշտ 50%-ը, 2-րդ փուլ կլինի

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը ձայների 100%-ի հաշվարկից հետո չի հավաքում առաջին փուլով հաղթելու համար անհրաժեշտ 50%-ը։ Հաղթողը կորոշվի 2-րդ փուլում՝ մայիսի 28-ին։

Քվեաթերթիկների հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքում է 49․24%։ Նրա գլխավոր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուն, որը 6 կուսակցություն միավորող «Ազգային դաշինքի» թեկնածուն է, հավաքել է 45․06%։ Երրորդ թեկնածուն՝ Սինան Օհանը՝ 5․28%, հայտնում է BBC-ն։

Եղել են քվեարկողներ նաև Մուհարրեմ Ինջեի օգտին, որը գլխավորում է «Հայրենիք» կուսակցությունը և որը մայիսի 11-ին ինքնաբացարկ էր հայտարարել։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 0,43%-ը։

Թեկնածուներն արդեն մեկնաբանել են նախնական արդյունքները։ Էրդողանը հույս է հայտնել, որ կհաղթի առաջին փուլով, սակայն, հավելել է, որ եթե ժողովրդի կամքով վիճակված է 2-րդ փուլ անցկացնել, ապա ինքը չի առարկի։

Դիմելով իր կողմնակիցներին՝ նա ասել է․ «Թեև վերջնական տվյալները չկան, կարող եմ ասել, որ մենք առաջատար ենք ակնհայտ առավելությամբ»։

Քըլիչդարօղլուն իր հերթին ասել է, որ վստահ է, որ հաղթելու է 2-րդ փուլում։

Վերջնական տվյալները կհրապարակվեն մայիսի 19-ին։

Նախնական տվյալներով միաժամանակ անցկացված խորհրդարանական ընտրություններում առաջատարն Էրդողանի գլխավորած Արդարության և զարգացման կուսակցությունն է։

Ավելի վաղ Էրդողանը «ամոթալի» էր անվանել նախգահական ընտրություններում իր ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլիչդարօղլուի «Պատմական Մետաքսի ճանապարհի վերածնունդը» նախագիծը, որում Ադրբեջանը ներառված չէ։ Այդ մասին նա ասել է թուրքական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

«Պարոն Քեմալ Քըլիչդարօղլուն կրկին մտադիր է խայտառակել մեր ազգը՝ անտեսելով մեր ադրբեջանցի եղբայրներին»,-ասել է Էրդողանը:

Photo. AP
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---