Միշել․ Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության հարցում կողմերի դիրքորոշումներն այժմ շատ մոտ են15 մայիսի 2023 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Բրյուսելում մայիսի 14-ին տեղի ունեցած Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելն ասուլիսում հայտարարել է, որ կողմերը ակնհայտ առաջընթացի են հասել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված քննարկումներում։ Նա մասնավորապես ասել է, որ «Նախիջևանի հետ և Նախիջևանով երկաթուղային հաղորդակցության հարցում կողմերի դիրքորոշումներն այժմ շատ մոտ են»։ «Կողմերի դիրքորոշումներն այս թեմայի շուրջ արդեն շատ մոտ են՝ խոսքը մասնավորապես Նախիջևանի հետ և Նախիջևանի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերսկսման մասին է։ Նրանց համապատասխան խմբերին հանձնարարվել է ավարտել երկաթուղային կապերի բացման պայմանների և անհրաժեշտ շինարարական աշխատանքների վերաբերյալ սկզբունքային համաձայնագիրը՝ կոնկրետ ժամանակացույցի հետ միասին։ Նրանք նաև պայմանավորվել են օգտվել Համաշխարհային մաքսային կազմակերպության աջակցությունից»,-ասել է Միշելը։ Մայիսի 14-ին Բրյուսելում տեղի է ունեցել Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |