ԱՀ դատախազություն. Ադրբեջանցիները 1 ամսվա մեջ 3 անգամ կրակել են հայ գյուղացիների ուղղությամբ

ԱՀ դատախազություն. Ադրբեջանցիները 1 ամսվա մեջ 3 անգամ կրակել են հայ գյուղացիների ուղղությամբ

PanARMENIAN.Net - ԱՀ դատախազությունը ներկայացրել է ապրիլի 18-ից ի վեր Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանցիների գործողությունները՝ ադրբեջանցիները մեկ ամսվա մեջ 3 անգամ կրակել են հայ գյուղացիների ուղղությամբ:

2023թ. ապրիլի 18-ին, ժամը 12.00-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Ակնաղբյուրի «Մեծ տափ» տեղամասում Ադրբեջանի զինված ուժերը կյանքից զրկելու դիտավորությամբ չպարզված հրազենից 5 անգամ կրակել են տրակտորով աշխատող Արման Անդրեյի Ղարամյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել դիտավորությունը:

ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով տարվում է նախաքննություն: Գործի մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և դատավարական ղեկավարումն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:

2023թ. ապրիլի 28-ին, ժամը 11.05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են արձակել Ասկերանի շրջանի Նախիջևանիկի նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող՝ նույն գյուղի բնակիչներ Արթուր Սուրենի Բաղիրյանի, Անուշ Արմենի Ղարախանյանի, Հարութ Սասունի Ղարախանյանի, Թամարա Սերգեյի Միրզոյանի և Սառնաղբյուր գյուղի բնակիչներ Սերյոժա Օթարի Աբովյանի, Գայանե Հենրիկի Աբովյանի, Սոֆիկ Քաջիկի Պապիկյանի, ինչպես նաև նույն այգում տրակտորով աշխատող Արթուր Ռուբենի Ռամազյանի ուղղությամբ: Սսակայն վերջիններս թաքնվելու, իսկ արձակված գնդակները տրակտորին չդիպչելու պատճառով, իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունններն ավարտին չեն հասցրել:

ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով և 33, 191-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

2023թ. մայիսի 5-ին, ժամը 10.45-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վարդաձորի վարչական տարածքում Ադրբեջանի զինված ուժերը կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված հրազենից, 4 անգամ կրակել են տրակտորով աշխատող Արագած Վասիլիի Վահանյանի ուղղությամբ, սակայն վերջինիս կողմից թաքնվելու պատճառով չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը:

ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Տարվում է նախաքննություն:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---