«Գրիգոր Լուսավորիչի» գործով Արա Մինասյանից զատ քրգործ է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ

«Գրիգոր Լուսավորիչի» գործով Արա Մինասյանից զատ քրգործ է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ

PanARMENIAN.Net - «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հափշտակվել է 908 մլն դրամ, նախկին տնօրեն Արա Մինասյանից բացի՝ ևս 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հայտնաբերված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական գործով (վարույթով) 2023-ի մայիսի 12-ին հսկող դատախազի որոշմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ին օժանդակող 2 անձի նկատմամբ, տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։

Քրեական գործի նախաքննության ընթացքում 2022-ի նոյեմբերի 29-ին բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Ա.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ) (առանձնապես խոշոր չափերի յուրացում կամ վատնում կատարելը), 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն օժանդակելը), 214-րդ հոդվածի 2-րդ մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը):

2023-ի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ՓԲ ընկերության մեծահասակաների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալ Թ.Գ.-ի և ԲԿ պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախությանն օժանդակելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):

Նախաքննությամբ պարզվել է, որ Թ.Գ.-ն, 2004-ից աշխատելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի վարիչի բուժական գծով տեղակալի պաշտոնում, 2014 թվականի մայիսից մինչև 2017 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, Բժշկական կենտրոնի պետական պատվերի փաստաթղթերի ձևակերպման աշխատանքների ծառայության ղեկավար Ա.Մ.-ի և Բժշկական կենտրոնի այլ աշխատակիցների հանցակցությամբ, օժանդակել է Բժշկական կենտրոնի տնօրենի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի՝ 908 մլն 47 հազար 850 դրամի հափշտակությանը:

2023-ի մայիսի 12-ին հսկող դատախազը հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներն ուղարկել է Քննչական կոմիտե՝ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալներին նոր մեղադրանք ներկայացնելու նպատակով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---