Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների 5-յակում է

Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների 5-յակում է

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպանների հնգյակում ըստ Fedex Perfomance Zone վարկանիշի, որը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի կայքում։

Նրա միավորների հանրագումարը 297 է։ Վարկանիշի առաջին տեղում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին է 339 միավորով։

Ավելի վաղ Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Միլան»-«Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստն էր ճանաչվել։

Հենրիխ Մխիթարյանը դարձել է պատմության 7-րդ ամենամեծահասակ ֆուտբոլիստը, որը գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---