Նիդեռլանդներում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Նիդեռլանդների Հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) նախաձեռնությամբ, Հոլանդիայում Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացրել: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են FAON-ում, Հոլանդիայի հայկական համայնքը պսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին Ասսեն քաղաքում: Միջոցառմանը մասնակցում էին երկրի հասարակական գործիչները: Այս տարի Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումները սկսվեցին ապրիլի 19-ին: Այդ միջոցառումների շրջանակներում կազմակերպվեց Ադանայի հայերի կոտորածի հարյուրամյակին նվիրված ցուցահանդես:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---