Պետդեպն օրինակ է բերել Հադրութի Սբ Սարգիսի ավերումը որպես Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ավիրում

Պետդեպն օրինակ է բերել Հադրութի Սբ Սարգիսի ավերումը որպես Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ավիրում

PanARMENIAN.Net - 2022 թվականին Ադրբեջանում կրոնական ազատության վիճակը բացասական դինամիկա է ունեցել։ Այս մասին ասվում է Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի դավանանքի ազատության մասին զեկույցում, որը հրապարակել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

Զեկույցում Ադրբեջանը ներառված է հատուկ վերահսկողության տակ գտնվող երկրների ցանկում, հայտնում է Sputnik Արմենիան։

«Միջազգային մարմինները շարունակում են կասկածի տակ դնել Ադրբեջանի կառավարության պատրաստակամությունը՝ պաշտպանելու և պահպանելու կրոնական և մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հարակից տարածքներում»,– ասված է զեկույցում։

Նշվում է նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում՝ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում, արդեն իսկ արձանագրված հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման մասին և օրինակ է բերվում Արցախի Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցու (18-19 դդ.) հիմնահատակ ավերումը։

«Փետրվարին այն ժամանակվա մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարեց եկեղեցիներից «կեղծ» հայ առաքելական արձանագրությունները հեռացնելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Ըստ երևույթին, միջազգային հանրության վրդովմունքից հետո Ադրբեջանը հրաժարվել է այս ծրագրից, իսկ արդեն մարտի ամսին Եվրախորհրդարանը դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ժխտելու Ադրբեջանի քաղաքականությունը»,– գրված է զեկույցում։

USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն առաջարկում է գումար տրամադրել ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությանը և Բաքվում ԱՄՆ դեսպանատանը՝ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պաշտամունքի վայրերը և այլ կրոնական կամ մշակութային վայրերը վերականգնելու, պահպանելու և պաշտպանելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---