Զինվորական կացարանում հրդեհի գործով կապիտանի կալանավորման ժամկետը երկարացվել է

Զինվորական կացարանում հրդեհի գործով կապիտանի կալանավորման ժամկետը երկարացվել է

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը կշարունակի մնալ կալանավորված։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, բավարարել է Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս 2 ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ Այդ մասին հայտնեց պաշտպան Հովսեփ Սարգսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա նշել է, որ դատարանի որոշման դեմ բողոք կներկայացվի։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 19-ին՝ ժամը 01.30-ի սահմաններում, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3-ը՝ տեղափոխվել Այրվածքաբանության ազգային կենտրոն, նրանցից երկուսը, այդ թվում, կապիտանը՝ տևական ժամանակ վերակենդանացման բաժանմունքում են գտնվել։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Քրեական վարույթի շրջանակներում որոշումներ են կայացվել տուժող ճանաչելու մասին։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---