24 ապրիլի 2009 - 22:37 AMT
Սոչիում կայացել է Հայոց ցեղասպանության մասին «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունը
Այսօր Սոչիում կազմակերպվել է Պաոլո եւ Վիտտորիո Տավիանի եղբայրների` Թուրքիայում Հայոց ցեղասպանության մասին պատմող «Արտույտների ագարակը» ֆիլմի ցուցադրությունը: Դիտման էին եկել ամենատարբեր տարիքի Սոչիի քաղաքացիներ, որոնք հետո դահլիճից դուրս էին գալիս արտասված աչքերով: «Ես սարսափած եմ: Այնուամենայնիվ, երբ կարդում ես` դա մի բան է, բայց էկրանի վրա դա բոլորովին այլ կերպ է ընկալվում,- իր զգացումներով կիսվում է Սոչիի դեռատի հայուհիներից մեկը:- Անգամ կենդանիները միմյանց հանդեպ ավելի գթասիրտ են: Ողբում եմ զոհվածներին, իսկ ապրողներին կոչ եմ անում` հայե'ր, միացյա'լ եղեք, մենք չպետք է թույլ տանք, որպեսզի այդ սարսափը կրկնվի եւս մեկ անգամ»: Ֆիլմի դիտումից հետո Սոչիի հայ երիտասարդությունը որոշել է դպրոցներում, ինստիտուտներում, բոլոր ցանկացողներին պատմել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության մասին: