Լավրով․ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին «վռնդել ռուսներին» իր տարածքից և աջակցել անվտանգության ապահովմանը

Լավրով․ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին «վռնդել ռուսներին» իր տարածքից և աջակցել անվտանգության ապահովմանը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկում է Հայաստանին «վռնդել ռուսներին» իր տարածքից և աջակցել անվտանգության ապահովման հարցում։ Այդ մասին նա ասել է «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ն։

Լավրովը հավելել է , որ ՌԴ-ն դա բացահայտ սադրանք է համարում։

«Գիտեմ, որ ԱՄՆ-ն հայերին, մենք այդպիսի տեղեկություններ ունենքն, ասում է, թե եկեք մեզ մոտ, վտարեք ռուսներին ձեր տարածքից և սահմանապահներին նույնպես։ Հանեք ռուսական ռազմակայանը, ամերիկացիները կօգնեն ապահովել անվտանգությունը։ Բացահայտ սադրանք։ Դա նույնպես դիվանագիտություն չէ»,-ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---