24 ապրիլի 2009 - 22:51 AMT
GUNLUK թերթը Հայոց ցեղասպանության մասին նյութ է հրապարակել
GUNLUK թերթը` Թուրքիայի քրդամետ ժողովրդավարական կուսակցության (DTP) տպագրական մարմինը, առաջին էջում զետեղել է «Մենք հիշում ենք... մենք ցավակցում ենք» փոքր նյութը: Դրանում խոսվում է 1915թ. ապրիլի 24-ին սկսված իրադարձությունների մասին, բայց, բնականաբար, չի հիշատակվում «ցեղասպանություն» բառը: Ճիշտ է, հոդվածի հեղինակը գրում է, որ Հայաստանում այդ օրն անվանում են «մեծ կոտորածի» օր:

GUNLUK-ը հիշեցնում է, որ 1915-1916թթ. տեղահանումների ընթացքում զոհվել է Արեւելյան Անատոլիայի գրեթե ողջ հայ բնակչությունը: Հոդվածում խոսքեր կան նաեւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին, որն ազգայնականների կողմից սպանվեց 2007թ.: