ՔԿ․ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել,1 անձ ձերբակալվել է

ՔԿ․ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքով քրվարույթ է նախաձեռնվել,1 անձ ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի առերևույթ առևանգման դեպքի առիթվ նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Քննչական կոմիտեն։

Մայիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում Աշոտ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ մայիսի 17-ին՝ ժամը 12:47-ի սահմաններում, Երևանի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի դիմացի հատվածով քայլել է դեպի Գ.Նժդեհի հրապարակ։ ՀՀ վերաքննիչ դատարանի բակում կանգնած են եղել 2020թ․ պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ծնողները։ Երբ նրանցից մոտ 50 մետր անցել է, նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև որոշակի «ռեպլիկներ» են հնչեցնել:

«Նրանցից մի կին մոտեցել է իրեն, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան, որպեսզի կարողանան հանգիստ զրուցել: Երբ նստել է մեքենան, նշված կինն իր համար անսպասելի վարել է այն՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որպեսզի իրենց չխանգարեն։

Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․ պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստնեից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ:

Հասնելով «Ծերեթելիի» խաչմերուկի մոտակայքում գտնվող սուպերմարկետի մոտ՝ օգտվելով կնոջ կողմից ավտոմեքենայի արագությունը դանդաղեցնելու հանգամանքից, ինքն արագորեն բացել է ավտոմեքենայի առջևի աջ դուռը և իրեն ընթացքի ժամանակ դուրս նետելԴրանից վայրկյաններ հետո, երբ կանգնած է եղել։ սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իրեն: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Ելնելով իր անվտանգությունից՝ անմիջապես մտել է սուպերմարկետի տարածք»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ::

Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Առերևույթ իր կամքին հակառակ Ա․ Փաշինյանին ավտոմեքենայով նշված տարածքից տեղափոխելու միջոցով առևանգելու հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիման վրա Ոստիկանության կողմից նշված կինը ձերբակալվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Ձերբակալվածը զոհված զինծառայող Ժոռա Մարտիրոսյանի մայրն է՝ Գայանե Մարտիրոսյանը։

Ձեռնարկվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ներգրավված անձանց արարքներին իրավական գնահատական տալու նպատակով։ Միջոցներ են ձեռնարկվել տեսագրող սարքերի՝ վերաբերելի տեսագրություններն առգրավելու ուղղությամբ։ Ա․ Փաշինյանի ստացած վնասվածքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախաքննությունը շարունակվում է»,տեղեկացնում են ՔԿ-ից։

«Հայկական ժամանակը» տեսանյութ է հրապարկել, որտեղ երևում է, ինչպես է Աշոտ Փաշինյանը դուրս նետվել մեքենայից։

«Որդիների կանչ» ՀԿ-ն, արձագանքելով ՀԿ անդամների կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի առևանգման վերաբերյալ հրապարակումներին, հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողներից մեկի մայրը։

«Եռաբլուրում, սեպտ. 21-ի գործով հերթական դատական նիստից հետո «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները դատարանից դուրս գալուց պատահաբար հանդիպել են Աշոտ Փաշինյանին։ Բացառապես մայրերով մոտենալով Ա. Փաշինյանին առաջարկել են նստել իրենց իսկ մեքենան, խոսել և միասին գնալ Եռաբլուր։ Աշոտ Փաշինյանը առանց առարկումների, առանց որևիցե մեկի միջամտության նստել է մայրերից մեկի մեքենան և ճանապարհ ընկել դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն։ Այնուհետև ճանապարհին այդպես էլ մեզ համար անհասկանալի պատճառով Ա. Փաշինյանը իրեն դեն է նետել ավտոմեքենայից»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---