Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը

Տեղի է ունեցել Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին տեղի է ունեցել Կապսի ջրամբարի պաշտոնական հիմնարկեքը: Ծրագիրը ֆինանսավորվում է Վերակառուցման վարկերի բանկի (KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո, այդ թվում վարկային միջոցներ՝ 68.5 մլն եվրո։

Նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 մլն խմ ծավալով ջրամբար՝ հետագայում հասցնելով ջրամբարի առավելագույն ծավալը 60մլն խորանարդ մետրի: Շինարարությունն իրականացնելու է չինական «Շանսի Քոնսթրաքշն Ինվեսթմենթ Գրուպ» ընկերությունը։ Ջրամբարի 25մլն խմ ծավալով կառուցման դեպքում կբարձրացվի Շիրակի մայր և Ախուրյանի աջափնյա ջրանցքների իշխման տակ գտնվող շուրջ 17,000 հա հողատարածքների ջրապահովվածության մակարդակը, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, հայտնում է ՏԿԵ նախարարությունը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ջրամբարի կառուցումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այն կլուծի Շիրակի դաշտի կենտրոնական և արևմտյան հատվածների ոռոգման խնդիրը, կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը։ ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նկատել է, որ բավական երկար ժամանակ մեծ ջանքեր են գործադրել ծրագրի իրականացման և շինարարության մեկնարկի համար և այսօր այն արդեն իրականություն է։ «Այս ջրամբարի կառուցմամբ նոր տարածքներ կդառնան ոռոգելի, բավական շատ էլեկտրաէներգիա կխնայենք և այն բազմաթիվ այլ դրական արդյունքներ կունենանք»,-ասել է նախարարը։ Նա հավելել է, որ արդեն աշխատանքներ են տարվում նաև ջրամբարի երկրորդ փուլի իրականացման հարցում, և մեծ սպասելիքներ կան, որ այդ ուղղությամբ ևս դրական արդյունքներ կգրանցվեն։ Նախարարը գոհունակություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը և KFW բանկի գործընկերներին՝ ծրագրի իրականացման հարցում ցուցաբերած աջակցության և օժանդակության համար։

Հիմնարկեքի արարողությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրոն Խաչատրյանը, տարածքային կառավարման և ենթկառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, ՀՏԶՀ նախագահ Սարգիս Բաղինյանը, Ջրային կոմիտերի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը, KFW գերմանական զարգացման բանկի տնօրեն (Արևելյան Եվրոպա, Կենտրոնական Ասիա և Կովկաս) Վերոնիկա Գարսիա Դել Արկոn, համայնքապետեր և այլ պաշտոնատար անձիք։ Foto-- https://factor.am/647115.html

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---