Մայիսի 25-ին Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպում կլինի Մոսկվայում

Մայիսի 25-ին Պուտին–Փաշինյան–Ալիև հանդիպում կլինի Մոսկվայում

PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Մոսկվայում եռակողմ ձևաչափով կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետը։

«Ռուսական կողմից ստացել ենք առաջարկ` ՌԴ նախագահի միջնորդությամբ բարձրագույն մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնել մայիսի 25-ին, և ընդունել ենք առաջարկը»,– ասել է Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է, որ մայիսի 19-ին ՌԴ–ում նախատեսված է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Վարչապետը խոսել է նաև առաջիկա 5-ակողմ հանդիպումների մասին՝ Քիշնևում և Գրանադայում։ Հունիսի 1-ին Քիշնևում հնգակողմ հանդիպում կկայանա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ՝ Եվրոպական համայնքի 2-րդ գագաթաժողովի շրջանակում։ Նույն կազմով հնգակողմ հանդիպում է նախատեսված Գրանադայում, հոկտեմբերին։ «Իսկ հաջորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում նախատեսված է հուլիսին»,– ասել է վարչապետը։

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---