Արցախում համաներում կհայտարարվի․ ԱԺ-ն ընդունել է նախագիծն 1-ին ընթերցմամբ

Արցախում համաներում կհայտարարվի․ ԱԺ-ն ընդունել է նախագիծն 1-ին ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Համաներման մասին» օրենքի նախագիծը: 133 արցախցի կազատվի պատժի կրումից։ Համաներումը չի տարածվելու պետական դավաճանության դեպքերի վրա, հայտնում է «Առավոտը»։

Նախագծով առաջարկվում է մինչև 2023-ի ապրիլի 1-ը ներառյալ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող կամ հանցագործություն կատարած որոշ անձանց նկատմամբ հայտարարել համաներում:

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որոշ չափով մեղմացնելու հետպատերազմյան ժամանակաշրջանում Ադրբեջանի կողմից Արցախի դեմ իրականացվող շարունակական ոտնձգությունների արդյունքում ստեղծված իրավիճակը, այդ թվում Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հետևանքները:

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում, 20 դատապարտված անձանցից ազատ կարձակվի 5-ը, 18 կալանավորված անձանցից՝ 2-ը, հաշվառման մեջ գտնվող 277 անձանցից 126-ը: Ընթացիկ քրեական գործերով հնարավոր չի եղել հաշվարկներ կատարել: Երկրորդ ընթերցումը նախատեսված է մայիսի 18-ի 17.00-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---