ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի։ Այդ մասին լրագրողներին է ասել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հայտնում է «Բելտան»։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ պարբերաբար բանակցություններ են ընթանում՝ վերջերս Եվրոպայում անցկացվել է հերթական փուլը:

«Գոհունակությամբ նշվել է, որ և Ադրբեջանը, և Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմաններն ըստ 1991-ի Ալմաթիի հռչակագրի»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

«Հուսով ենք, որ այս բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը և երկրները հաջորդիվ կսկսեն սահմանազատումը»,-ասել է Տասմագամբետովը:

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---