19 մայիսի 2023 - 12:39 AMT
«Թանգարանների գիշերվա» շրջանակում մետրոն կաշխատի արտակարգ ռեժիմով

Մայրաքաղաքում անցկացվող «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով, հայտնում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Մայիսի 20-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից և կավարտվեն մայիսի 21-ին՝ ժամը 01։00-ին։

Հայաստանի և Արցախի 116 թանգարան կմասնակցի մայիսի 20-ին կայանալիք «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը։