Լավրով․ ՌԴ-ն պատմական դեր և լուրջ հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում

Լավրով․ ՌԴ-ն պատմական դեր և լուրջ հետաքրքրություններ ունի Հարավային Կովկասում

PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է, որ Ռուսաստանը Հարավային Կովկասի տարածաշրջանում պատմական դեր և լուրջ հետաքրքրություններ ունի։

Նա հատուկ շեշտել է եռակողմ հայտարարության կարևորությունը և ընդգծել, որ այն պետք է որոշիչ դեր ունենա տարբեր հարցերի լուծման, այդ թվում` խաղաղության պայմանագրի, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման, սահմանազատման և սահմանագծման համար, հայտնում է Sputnik Արմենիան։

«Ես կարծում եմ, որ այս բոլոր ուղղություններով առաջընթացը որոշիչ դեր ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար, Ռուսաստանն այս տարածաշրջանում պատմական դեր և լուրջ հետաքրքրություններ ունի, վստահ է, որ դաշնակիցները դա հասկանում են»,– ընդգծել է նա։

Այս հանդիպումից առաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Երկկողմ հանդիպումներին հաջորդելու է Միրզոյան–Լավրով–Բայրամով եռակողմ հանդիպումը։

Մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգթոն քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։ Միրզոյանի ու Բայրամովի բանակցությունները տևել են մինչև մայիսի 4-ը։ Բանակցությունների ավարտին Բլինքենը հայտարարել էր զգալի առաջընթացի մասին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---